Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմից» ու հայկական ՏՏ-ի հաջողություններից մինչև ռուֆինգի զարգացումը Հայաստանում ու գալիք ամսվա կարևորագույն պրեմիերաները:

Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական ստարտափերի արագ զարգացող շուկան բավականին հավակնոտ ծրագրեր ունի: Ընկերությունները ձգտում են ներկայացված լինել ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, և այդ տեսակետից չեն խուսափում մրցակցությունից հայտնի և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ: Ներկայացնում ենք ՏՏ ոլորտի համաշխարհային ընկերությունների հայկական անալոգները

Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական 3 էքսկլավներ (Հայաստանի համար՝ անկլավ), իսկ Ադրբեջանական ԽՍՀ տա րածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն էքսկլավը: Գաղտնիք չէ նաև, որ 90-ական թթ. սկզբին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր չորս անկլավները որպես այդպիսին փաստացի վերացել են: PAN-ը ներկայացնում է, թե ինչպես ի հայտ եկան այդ միավորները, և ինչ հետևանքներ ունեցավ դրանց վերացումը կողմերի համար:

Շարունակելով ներկայացնել ներկայացնել աշխարհի տարբեր թանգարաններում ցուցադրվող հայկական մշակութային ժառանգությունը և այս անգամ անդրադառնում ենք Երուսաղեմում պահվող հավաքածուներին։

Ռուֆինգ. վերելք տանիք բոլոր հնարավոր եղանակներով` սկսած աստիճաններից, հորատանցքերից և ձեղնահարկից, մինչև վթարային աստիճաններ, մագլցում շենքի տանիք արտաքին պատով: Զրուցել ենք ռուֆերներից մեկի հետ այն մասին, թե ինչն է ստիպում մարդուն դիմել նման վըանգավոր քայլերի:

ՀՀ պատմության ընթացքում բազմաթիվ դրվագներ են եղել, երբ պետական տարբեր գերատեսչություններ բաժանվել են, միացվել իրար, վերացվել, պաշտոնյաներն էլ՝ նշանակվել ծայրահեղ տարբեր ոլորտներում պաշտոնների, շատերի կարծիքով, ոչ թե ոլորտի զարգացման, այլ քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության տակ: PAN-ն առաջարկում է կռահել կամ վերհիշել նման դեպքերից մի քանիսը:

Փետրվարի 28-ին Ամերիկյան կինոակադեմիան որոշում է տարվա գլխավոր կինոմրցականի՝ «Օսկարի» դափնեկիրներին: PAN-ն առաջարկում է ընթերցողներին փորձել կռահել հաղթողներին մի քանի հիմնական անվանակարգերում:

Գարնան սկզբին «Օսկարի» շուրջ բորբոքված կրքերն աստիճանաբար մարում են, իսկ հեղինակային նախագծերը զիջում են տեղը մեյնսթրիմին: Ներկայացնում ենք 5 նորույթ, որոնք կարելի է դիտել մարտին Երևանի կինոթատրոններում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---