23 հունվարի 2007 - 13:31 AMT
Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Հունվարի 25-ին Երեւանում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին PanARMENIAN,Net-ի թղթակցին է հայտարարել պետության ղեկավարի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հովանու ներքո: Հունվարի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երեւան: Միջոնորդների Լեռնային Ղարաբաղ այցելության մասին ոչինչ չի ասվում :