23 հունվարի 2007 - 13:55 AMT
Մոսկվայում սկսվել է Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական փուլը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ է սկսվել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Ինչպես հաղորդել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, «մենք դրական տեղաշարժ ենք ակնկալում այդ հանդիպումից, քանի որ այսօրվա իրողությունները նոր մոտեցում են պահանջում»: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղեկացրել են, որ «կողմերը պետք է քննարկեն խաղաղապահ գործընթացի հիմնարար սկզբունքները», նշելով, որ «սա երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն է այս տարի», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍԸ: