23 հունվարի 2007 - 17:43 AMT
Հարյուր հազարավո թուրքեր են եկել Հրանտ Դինքին հրաժեշտ տալու
Ավելի քան 100 հազ. թուրքեր են եկել Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին հրաժեշտ տալու: Դինամիկներից հնչող հայկական երաժշտության ներքո մարդկանց զանգվածը շարժվում է «Ագոս» թերթի հրատարկության շենքից դեպի Հայկական եկեղեցի, ապա դեպի հայկական գերեզման, որտեղ Դինքի մարմինը կհանձնվի հողին: Ավելի վաղ Հրանտ Դինքի ընտանիքը դիմել է հավաքվածներին` սգո արարողությունը հանրահավաքի չվերածելու խնդրանքով: Սգո երթի մասնակիցներից շատերը իրենց ձեռքերում պահում են պլակատներ` «Մենք բոլորս Հրանտ Դինք են, մենք բոլորս հայ ենք» խորագրերով:

Նշենք, որ սգո երթին մասնակցում են նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյնաը, Սեւծովյա տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը եւ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը: Թուրքական իշխանություններն արարողությանը ներկայացված են երկրի փոխվարչապետ Մահմեդ Ալի Շահինով եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Ակսույով: