23 հունվարի 2007 - 17:56 AMT
Ղարաբաղյան հարցը չի հանդիսանում ԱՄՆ-ի եւ Ռուսատսանի դիմակայության մի մասը
Ղարաբաղյան հարցը չի հանդիսանում ԱՄՆ-ի եւ Ռուսատսանի դիմակայության մի մասը, այլ ընդհակառակը, այս հարցում ըմբռնում եւ համաձայնություն կա: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային անվտանգության ինտիտուտի (ԱՄՆ) ռուսական եւ ասիական ծրագրերի տնօրեն, ՌԻԱ «Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքերով, Վաշինգթոնն ու Մոսկվան, ի տարբերություն աբխազական, հարավ-օսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չունեն պետական շահերի հակազդեցություն, այդ պատճառով այս երկրները որոշ ընդհանուր դիքրորոշումների գալու հնարավորություն ունեն: «Դա դրական գործոն է: Բոլոր տարաձայնություններով եւ տեսակետների տարբերություններով մեկ տեղ, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ այս հարցով ընհանուր դիրքորոշում են գրավում: Չնայած այս եւ մյուս երկրում կան հայամետ կամ ադրբեջանամետ քաղաքական գործիչներ, դրանց շարքում չկան մարդիկ, որոնք պաշտպանեին հարցի ռազմական կարգավորումը»,- նշել է փորձագետը:

Միեւնույն ժամանակ, Զլոբինի կարծիքով, կա հասկացողություն, որ ստատուս-քվո-ի պահպանումը իր պատմական սահմաններն ունի: «ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է ավելի խիստ լինել, եթե այդ հարցը դառնա տեսական եւ, համենայն դեպս, տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման պրակտիկ առիթ: Այս հակամարտության կարգավորումը պարզ չի լինի, կլինի երկար եւ հակասական: Առաջիկա երկու տարիների ընթացքում այս հակամարտության կարգավորման հացրում դրսից ազդեցություններ չեն լինի»,- ընդգծել է ամերիկացի փորձեգետը, հաղորդում է «Նովոստի-Ազեռբաջանը»: