Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Թուրքիայում ազատազրկված Սևան Նիշանյանի

Ստորագրահավաք՝  ի պաշտպանություն Թուրքիայում ազատազրկված Սևան Նիշանյանի

PanARMENIAN.Net - Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել Change.org կայքում:

Ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող Նիշանյանի վերաբերյալ տարբեր դատավարություններով կայացված որոշումների արդյունքում վերջինիս պատժաչափը հասել է 11.5 տարվա: Սակայն նրա դեմ բացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող դատավարություններով կայացվելիք որոշումների արդյունքում Նիշանյանի պատժաչափը կարող է հասնել մինչև 25 տարվա:

«Սևան Նիշանյանը դատապարտվել է կառուցապատման մասին օրենքը խախտելու, շրջակա միջավայրն աղտոտելու ու կնիք պոկելու համար: Ապօրինի ու տգեղ շինություններով լի մեր երկրում, ըստ մեր տեղեկությունների, որևէ մեկը նման մեղքի համար պատիժ չի կրում բանտում»,- ասվում է հայտարարության մեջ, T24-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Վերջում հայտարարության հեղինակներն ներկայացրել են իրենց առաջարկությունները.

1.Պետության կողմից իր պարտականությունները չկատարելու կամ կատարել չկարողանալու դեպքում պետք է պատասխանատվություն կրի ոչ թե քաղաքացին, այլ` պետությունը: Քաղաքացին նման դեպքերում առնվազն չպետք է պատիժ կրի:

2. Մշակույթի նախարարությունը Շիրինջե գյուղում Նիշանյանի կառուցած ճարտարապետական հուշարձանները պետք է գրանցի պահպանվող մշակութային ժառանգության ցանկում:

3. Նիշանյանին` մինչև բանտից ազատվելը պետք է աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն տրվի:

Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:

Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող լեզվաբան և բիզնեսմենը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---