ԶԼՄ. Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի՝ փախստականների անօրինական տեղափոխողների դեմ գործողություններին

ԶԼՄ. Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի՝  փախստականների անօրինական տեղափոխողների դեմ գործողություններին

PanARMENIAN.Net - Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` դիվանագիտական շրջանակների աղբյուրներին հղումով:

Ըստ գործակալության տվյալների՝ Անկարային հասանելիության թույլտվության մասին հարցումն ուղարկել է ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը, Կորեսպոնդենտին հղումով գրում է Tert.am-ը:

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 11-ին հաստատել են Էգեյան ծովում փախստականների անօրինական տեղափոխողների դեմ գործողությունների մեկնարկը։ Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Գերմանիային, Հունաստանին և Թուրքիային:

ՆԱՏՕ-ի նավերը պետք է կանգնեցնեն փախստականներով նավերը և վերադարձնեն նրանց Թուրքիայի տարածք: Գործողությունը ղեկավարում է Գերմանիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---