ԵԱ-2016-ի խաղերը կարող են անցնել առանց հանդիսատեսի` ահաբեկչական սպառնալիքի դեպքում 2 մարտի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը կարող են այլ վայրեր տեղափոխվել կամ անցնել առանց հանդիսատեսի մասնակցության` ահաբեկչական սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) վրա հղումով: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Նշվում է, որ եվրոպական առաջնության այս պահուստային պլանը մշակվել է փարիզյան ահաբեկչություններրից հետո, երբ մահապատ ահաբեկիչները փորձել էին անցնել Stade de France մարզադաշտ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընկերական հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք կոնկրետ տեղեկություններ չունենք սպառնալիքի մասին, սակայն ցանկանում ենք պատրաստ լինել»,-ասել են ՈւԵՖԱ-ում: Առաջնությանն առաջին անգամ պատմության մեջ կմասնակցի 24 թիմ: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում իրականացվեց Փարիզում։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |