ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. ԱԺ-ն ու ՏԻՄ-ը պետք է ընտրվեն ուղղակիորեն 2 մարտի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ինչպես նշված է դրանում, Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացի Երևանի, Գյումրիի և Վանաձորի ղեկավարներից, պետք է ընտրվեն ուղղակիորեն ընտրողների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի յոթ անդամից: Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր քանակի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմից՝ վեց տարի ժամկետով: Նույն մարդը չի կարող ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում նաև նախագահ՝ ավելի քան երկու հաջորդական ժամկետներով, գրում է Tert.am-ը: Ինչպես նշված է ընտրական օրենսգրքի նախագծում, Ազգային ժողովի պատգամավորների քանակը պետք է լինի նվազագույնը 101: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պետք է ստեղծվի 13 ընտրատարածք՝ 4-ը Երևանում, 9-ը՝ մարզերում: 25 տարեկանը լրացած յուրաքանչյուր մարդ, ով նախորդող չորս տարիներին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես ապրել է Հայաստանում նախորդ չորս տարիների ընթացքում և տիրապետում է հայերենին, կարող է ընտրվել որպես Ազգային ժողովի պատգամավոր: Կուսակցությունը պետք է նաև կազմի տարածքային ընտրական ցուցակներ ազգային ընտրական ցուցակի առաջին հատվածում ներառված թեկնածուներից: Համաձայն Հոդված 95-ի 2-րդ կետի՝ Ազգային ժողովի ընտրությունների և մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում քաղաքական կուսակցություններից մեկը ստացել է առնվազն 53 մանդատ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել, հաղորդում է«Ազատություն» ռադիոկայանը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) պարզաբանեց ուշացման պատճառը՝ կառավարության հեղինակած նախագիծը նախ պետք է հաստատի գործադիրը․ - «Առաջիկա նիստը, կարծես թե, մարտի 3-ին է: Ամենայն հավանականությամբ, այդ նիստով կհաստատվի և կգա Ազգային ժողով: Մեկ-երկու օրը․․․ պարզ է, հրամանագիր է, բայց նաև հաշվի առնենք, որ կառավարության նիստը ամսի 3-ին է»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |