«Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում 2 մարտի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից ներմուծվել է ՌԴ մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից` 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ու Ադրբեջանից ներմուծվել է աննշան քանակությամբ, իսկ Հայաստանից չի ներկրվել ընդհանրապես, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է առաջիկայում հեռախոսազրույցներ ունենալ ազգային կազմակերպությունների լիազոր անձանց հետ բույսերի կարանտինի և պաշտպանության հարցում: Ռուսական օդուժի կողմից ՍՈւ-24-ի ոչնչացումից հետո Ռուսաստանը արգելեց թուրքական արտադրության մի շարք գյուղմթերքների ներկրումը: 2016-ի փետրվարին «Ռոսսելխոզնադզորը» խոտանել էր Հայաստանի ներկրված 22 տոննա լոլիկի վաճառքը հարավամերիկյան ցեցով վարակված լինելու պատճառով, սակայն ավելի ուշ գերատեսչությունը պարզեց, որ ապրանքն աճեցվել է այլ երկրում և ներկայացվել է որպես հայկական: 2016-ի փետրվարի 23-ի դրությամբ, Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա միրգ ու բանջարեղեն` նախորդ տարվա 5093 տոննայի դիմաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |