Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ. Չեմ զարմանա, եթե ամռանը Մխիթարյանին «Ռեալ» կամ «Բարսելոնա» հրավիրեն

Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ. Չեմ զարմանա, եթե ամռանը Մխիթարյանին «Ռեալ» կամ «Բարսելոնա» հրավիրեն

PanARMENIAN.Net - «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ բազմակողմանի զարգացած, հետաքրքիր խաղացող է ու մեծ ապագա ունի եվրոպական ֆուտբոլում: Այդ մասին «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ, Յուրի Ջորկաեֆի հայր Ժան Ջորկաեֆը:

«Չեմ զարմանա, եթե արդեն ամռանը նրան հրավիրեն «Ռեալ», «Բարսելոնա» կամ անգլիական թոփ-ակումբներից որևէ մեկը», - նշել է նա:

Ջորկաեֆը խոսացել է նաև հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին: Նա նշել է, որ Բերեզովսկին, իր կարծիքով, ազգային հավաքականի լավ մարզիչ կլինի:

Բունդեսլիգայի 28-րդ փուլում «Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանի միջին գնահատականը ըստ Whoscored վարկանիշի հասել է 7.98-ի, ինչի շնորհիվ Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների վավագույն հնգյակում՝ Լուիս Սուարեսի, Նեյմարի, Լիոնել Մեսիի, Զլատան Իբրահիմովիչի ու Գարեթ Բեյլի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---