Հայաստանը առաջընթաց է գրանցել Եվրոպայի Խորհրդի առջեւ պարտավորությունների կատարման գործում

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նշել է Հայաստանում արձանագրված առաջընթացը եւ առաջարկել է շարունակել դիտարկումը: ԵԽԽՎ-ի հունվարի 23-ի բանաձեւում ասվում է, որ Վեհաժողովն ճանաչում է այն առաջընթացը, որ Հայաստանը գրանցել Եվրոպայի Խորհրդի առջեւ պարտավորությունների կատարման գործում, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների հաստատումից հետո: Ըստ բանաձեւի որոշվել է շարունակել դիտարկումը մինչեւ, որ անցկացվող եւ նախատեսվող բարեփոխումները ընտրական օրենսդրության, զանգվածային լրատվության միջոցների եւ արդարադատության ոլորտներում չհանգեցնեն էական արդյունքների:



«ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ Հայաստանը կապացուցի 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան ազատ եւ արդար անցկացնելու իր ունակությունը, նաեւ այն դաշտում, որը վերաբերում է ԶԼՄ-ներում բազմակարծությանը եւ ընտրարշավի անկանխակալ լուսաբանմանը»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է ԵԽՎՎ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---