Առցանց գնված ապրանքները հնարավոր կլինի 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել 3 մարտի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ի նիստում Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով ոչ պարենային որակյալ ապրանքը գնումից 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելու իրավունքն տարածվելու է նաև էլեկտրոնային առևտրի վրա։ Այդ իրավունքը պետք է պաշտպանվի, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական որակները և կան ապացույցներ, որ այն գնել են հենց այդ վաճառողից։ Վերադարձի ոչ ենթակա ապրանքների ցուցակը առանձին է հաստատվելու։ Ըստ հիմնավորման՝ օրինագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի էլեկտրոնային առևտրի և գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի երկրում էլեկտրոնային առևտրի հետագա զարգացման համար: Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային հասարակությանը բնորոշ ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առևտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ և արտերկրի գործարարների միջև առավել սերտ կապերի հաստատմանը և ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը: Մասնավորապես, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով պայմանագրերի կնքման առանձնահատկությունները, էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի օպերատորի պատասխանատվության դեպքերը: Էլեկտրոնային առևտուրը կնպաստի նաև ստվերային տնտեսության և շրջանառության կրճատմանը Հայաստանում: ԱՄՆ ՄԶԳ ուսումնասիրության տվյալների համաձայն` 15%-ով էլեկտրոնային վճարումների կիրառման ավելացումը հանգեցնում է 7%-ով ստվերային տնտեսության կրճատմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |