Մարիխուանայի օգտագործման համար պատժի չեղարկումը Վրաստանում ձախողվել է 3 մարտի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ձախողվեց օրինագիծը, որով նախատեսվում էր չեղարկել փոքր ծավալներով մարիխուանա և կանեփ պահելու, ձեռք բերելու, սպառելու, պատրաստելու համար սահմանված ազատազրկումն ու նվազեցնել թմրանյութը պահելու համար տուգանքները: Օրինագծի ընդունման համար պակասեց 3 ձայն: Օրինագծի օգտին քվեարկել է 47 պատգամավոր, դեմ` 21-ը: Քրեական և վարչական օրենսգրքում ուղղումների նախաձեռնողը պատգամավոր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմակից և «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնի հիմնադիրներից մեկն է`Գոգա Խաչիձեն: Այժմ փոքր ծավալով մարիխուանա պահելու և օգտագործելու համար սահմանված է 500 լարի (մոտ 200 դոլար) վարչական տուգանք, իսկ երկրորդ միջադեպի դեպքում` սահմանված է քրեական պատասխանատվություն, որով նախատեսվում է տուգանք կամ մինչև 1 տարի ազատազրկում: Պատգամավորն առաջարկել էր տուգանքը 500 լարիից նվազեցնել մինչև 100 լարի առաջին խախտման դեպքում` մինչև 5 գ մարիխուանա կամ կանեփ օգտագործելու կամ պահելու համար, ինչպես նաև տուգանքի նվազեցում մինչև 300 լարի` երկրորդ անգամ կրկնվելու դեպքում: «Մենք ուղղակի պահանջում ենք, որ մարդկանց բանտ չնետեն մինչև 5 գ մարիխուանա օգտագործելու համար»,-ասում է Խաչիձեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Խաչիձեն նշել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան: Մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման հարցը պարբերաբար թեժ վեճերի առարկա է դառնում Վրաստանում: Ամեն տարի հունիսի 2-ին ակցիաներ են կազմակերպվում ` քրեական պատիժը չեղարկելու պահանջով, դա արդեն ավանդույթ է դարձել: Հայաստանում գործող օրենսդրությամբ, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մանր չափերով չի հանգեցնում քրեական պատասխանատվության: Սակայն 0,5 գրամ մարիխուանան համարվում է զգալի, 5-500 գրամը՝ խոշոր, 500 գրամից ավելի մարիխուանան՝ առանձնակի խոշոր չափաբաժին: Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |