Գորիսի հանրակացարանի բնակիչները նվեր են ստացել տարածքը, որտեղ բնակվում են 3 մարտի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով: Գործադիրի մարտի 3-ի նիստում հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ընդունվել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում. այսպիսով՝ կլուծվի 20 ընտանիքի բնակարանային խնդիրը: Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2007-ի մայիսի 31-ի՝ «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու մասին» որոշման համապատասխան պարբերությունը: Վերոնշյալ որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ և 5-րդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերն առանձնացվել են Նոր Նորք ուսանողական ավանի գույքի կազմից և ամրացվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ դրանք հետագայում օտարելու և օտարումից ստացված միջոցներից ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելու պայմանով: Նշված տարածքները ներկայումս ապօրինաբար զբաղեցված են. դրանց զգալի մասը որպես բնակելի տարածք օգտագործվում են սոցիալապես անապահով ընտանիքների կողմից: ՀՀ կառավարության 2015-ին ընդունված որոշման համաձայն՝ նշված տարածքներից մի մասը ներկայացվել են օտարման, սակայն հայտարարված մրցույթների արդյունքում օտարվել է դրանցից միայն երկուսը: 2015-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, ինչի արդյունքում, հաշվի առնելով նշված տարածքներում փաստացի բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, որոշվել է Նոր Նորք ուսանողական ավանի կրեդիտորական պարտավորությունների մարումը իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ միջոցների հաշվին՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007-ի մայիսի 31-ի համապատասխան որոշման մեջ: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այն տարածքները, որտեղ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ, հարկավոր է նվիրաբերել նրանց, գրում է Panorama.am-ը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |