ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է Եվրոպայում ահաբեկչություններ իրագործելու ԻՊ ծրագրերի մասին 4 մարտի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առաջիկայում ահաբեկչական գործողություններ են ծրագրում Եվրոպայում, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հավաստի տեղեկատվությունը փաստում է, որ ԻՊ-ն, «Ալ Քայիդան» և նրանց կողմնակիցներն ահաբեկչական գործողություններ են ծրագրում Եվրոպայում մոտ ապագայում: Բոլոր եվրոպական երկրները խոցելի են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար»,-ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում է, «ծայրահեղականների թիրախում կարող են հայտնվել մեծ սպարտային իրադարձությունները, թատրոնները, բաց շուկաները, ավիացիոն ծառայությունները, տրանսպորտային համակարգերը և հանրային վայրերը»: «Իշխանությունները համարում են, որ ահաբեկչությունները Եվրոպայում կշարունակվեն բարձր հավանականությամբ, քանի որ Սիրիայից և Իրաքից այնտեղ են վերադառնում եվրոպական երկրների քաղաքացիներ, որոնք միացել են ԻՊ-ին»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է նաև, որ ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայի երկրներում: Ավելի վաղ նման զգուշացում էր տարածել նաև Եվրոպոլը: «Ակնկալվում է, որ ԻՊ կամ այլ կրոնական ահաբեկչական խմբավորումները հարձակում կգործեն ինչ-որ տեղ Եվրոպայում, թիրախը լինելու է բնակչության շրջանում զոհերի մեծ քանակը»,-ասել էր Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը: Փետրվարի սկզբին «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» կազմակերպության իսլամիստները սպառնալիքներ են հնչեցրել Իսպանիայի հասցեին` խոստանալով խլել նրանից Սեուտա և Մելիլիա անկլավները, որոնք գտնվում են Աֆրիկայի հյուսիսում: Հունվարի սկզբին վերոնշյալ կազմակերպության անդամները տեսանյութ էին տարածել` սպառնալով ահաբեկչական գործողություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում, Մադրիդում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |