24 հունվարի 2007 - 18:46 AMT
Ռուսաստանն իր ներդրումը կունենան Կովկասում իրավիճակի նորմալացաման գործում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ դեռեւս բարձր է հակամարտությունների հավանականությունը Կովկասում, սակայն այն կնվազի տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավման հետ: Ըստ Պուտինի, լավատեսությունը գնալով աճում է: Սակայն, ինչպես ասել է ՌԴ նախագահը Սոչիում Հայաստանի նախագահի հետ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, բախումնային ներուժը դեռեւս շատ մեծ է, եւ ցավոք, դեռեւս չի հաջողվել կարգավորել առավել սուր հարցերը:

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանն իր ներդրումը կունենան Կովկասում իրավիճակի նորմալացաման գործում: «Կաշխատենք այդ ուղղությամբ, եւ Ռուսաստանն իր ներդրումը կունենա այդ հարցերի լուծման գործում, կանի այն ամենը, ինչ ներում են մեր ուժերը, որպեսզի այդ խնդիրները լուծվեն»,-ասել է նախագահը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: