Հայաստանը 2016-ի գարնան ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում է 4 մարտի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ճամփորդությունների DaTravel.com առցանց հիպերմարկետի մասնագետները գարնանային զբոսաշրջային սեզոնին ընդառաջ կազմել են արտասահմանյան էքսկուրսիոն և լողափային հանգստի ամենամատչելի ուղղությունների ցանկը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, հայտնում է «Նովոստի Արմենիան» Ռուսաստանի National Geographic-ի վրա հղումով: Փորձագետները նշում են, որ ուղևորությունը դեպի ԱՊՀ երկրներ թույլ կտա խուսափել ծախսերից, կապված մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ: 2016-ի գարնանը Երևան հասնելու և հետ դառնալու համար միջինը 13 000 ռուբլի ($177) կպահանջվի: Հյուրանոցում գիշերակացի արժեքը սկսվում է 2000 ռուբլուց ($25) մեկ գիշերվա համար: Մոտավորապես նույնքան կպահանջվի Ղազախստան հասնելու և Աստանայում բնակվելու համար: Չնայած, որ դեպի Վրաստան ավիատոմսերը մի քանի հազար ռուբլով ավելի թանկ են` սկսած 15000 ռուբլուց ($205) երկու ուղղությամբ, ընդհանուր առմամբ, մեկ շաբաթ տևողությամբ ճամփորդությունը մոտավորապես նույնքան կարժենա, որքան մեկշաբաթյա ուղևորությունը Ղազախստան կամ Հայաստան: Թբիլիսիի հյուրանոցներում համարի արժեքը սկսվում է մեկ գիշերվա համար 1800 ռուբլուց: Արդյունքում, մեկշաբաթյա ուղևորությունը Ղազախստան, Հայաստան, կամ Վրաստան կպահանջի միջինը 27 000 ռուբլի ($370): DaTravel.comի ցանկում ընդգրկվել են նաև Լիտվան և Լատվիան, Չեխիան, Բուլղարիան, Իտալիան, իսկ որպես լողափային հանգստի նախընտրելի վայրեր խորհուրդ են տրվում Ասիայի երկրները` Թաիլանդ, Վիետնամ և Չինաստան: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |