Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը 5-րդն է Համաշխարհային մտավոր խաղերում 4 մարտի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատում գրավել է 5-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլինպիական կոմիտեն: Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ լավագույն եռյակում մնալու համար, սակայն վերջին պարտիայում պարտվելով Նանա Դզագնիձեին՝ գրավել է 5-րդ հորիզոնականը: 5 տուրց հետո նա 2-րդ տեղում էր ընթանում: Առաջին տեղում Ալեքսանդրա Կոստենյուկն է, Նանա Դզագնիձեին նվաճել է արծաթե մեդալ, իսկ եռյակն եզրափակել է Վալենտինա Գունինան: Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստ է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։ 2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է: Հայաստանի քառակի չեմպիոն է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |