ՀՀ-ում 17 թույլ երկրաշարժ է գրանցվել 2.5 ժամվա ընթացքում 4 մարտի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը՝ մեկնաբանելով այն, որ Գավառի մոտ 2.5 ժամվա ընթացքում գրանցվել է երկրակեղևի 17 ցնցում, ասել է. «Ցնցումները թեև շատ են, բայց թույլ են, և մենք վերահսկում ենք իրադրությունը: Բայց այս պահին որևէ հետևություն անելը դեռ վաղ է, որովհետև զարգացումները դեռ պետք է վերլուծենք: Եղել է, որ եղել են բազմաթիվ թույլ ցնցումներ, դրանով ավարտվել, գնացել են»,- մեջբերում է Tert.am-ը: Սեյսմիկ պաշտպանության ղեկավարը նաև նշել է, որ մասնագիտական առումով մի փոքր անհանգստացնողն այն է, որ կարճ ժամանակահատվածում են եղել ցնցումները և միևնույն վայրում: Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ: 1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |