25 հունվարի 2007 - 13:03 AMT
Հրանտ Դինքի սպանության գործով հինգ ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել
Թուրքիայի դատախազությունը երեկ 5 մարդու մեղադրանք է ներկայացրել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Այդ մասին հայտնել է դատախազ Այքութ Չենգիզ Էնգինը: «Oգյուն Սամաստը մեղադրվում է զինված խմբավորման մասնակցության եւ սպանության մեջ», - ասել է դատախազը: Չորս այլ անձինք, որոնցից մեկը խոստովանել է, որ Սամաստին դրդել է սպանության, մեղադրվում են զինված խմբավորման մասնակցության եւ Դինքի սպանությանն առնչվելու մեջ: «Դատախազությունն, այնուամենայնիվ, շարունակելու է քննությունը` պարզելու այլ անօրինական կազմակերպությունների կապը Դինքի սպանության հետ», - ասել է Էնգինը, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը: