Թուրքիայի նախագահն առաջարկում է փախստականների համար քաղաք հիմնել Սիրիայում 5 մարտի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում հիմնել նոր քաղաք փախստականների համար: Էրդողանն ասել է, որ քաղաքը կգտնվի Թուրքիայից ոչ շատ հեռու,«Գազետա.ռու»-ին հղումով գրում է Tert.am-ը: «Նոր քաղաքի ենթակառուցվածքները կպատրաստի Թուրքիան, իսկ շինարարական աշխատանքները կիրականցվեն միջազգային հանրության աջակցությամբ»,- ասել է նա: Էրդողանն ավելացրել է, որ չնայած փախստականների համար նոր քաղաք կառուցելու առաջարկին, Թուրքիայի դռները նրանց համար նախկինի պես բաց են: 2016-ի փետրվարին Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է սիրիացի փախստականներին, որոնք հասել են Հունաստանի ափերին, ուղարկել Թուրքիա: Ավստրիայի կանցլերը հիշեցրել է, որ Թուրքիան պետք է Եվրամիությունից €3 մլրդ ստանա փախստականների հոսքը կասեցնելու համար: 2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Մինչդեռ Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |