Պետդեպ. Ադրբեջանը` թմրանյութերի տարանցիկ երկիր

Պետդեպ. Ադրբեջանը` թմրանյութերի տարանցիկ երկիր

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է տարանցիկ երկիր մնալ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, քանի որ գտնվում է Աֆղանստանից և Իրանից դեպի Եվրոպա և Ռուսաստան թմրանյութերի տեղափոխման հիմնական երթուղիների ճանապարհին: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում:

Ադրբեջանն, ըստ զեկույցի, գնալով ավելի շատ է թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երթուղի հանդիսանում իր հարևանների, օրինակ, Թուրքիայի համար, որը, սակայն վերջին տարիներին խստացրել է հսկողությունն իր սահմանнերին: «Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ 2014-ին առգրավել է տարանցիկ ճանապարհով երկրում հայտնվող թմրանյութերի ծավալի 10-12 տոկոսը: Առգրավված թմրանյութերն ու ձերբակալությունների վիճակագրությունը 2015-ի առաջին 6 ամսվա համար դա է վկայում»,-ասվում է զեկույցում: Ըստ փաստաթղթի, այդ ընթացքում Ադրբեջանը հայտնել է թմրանյութերի հետ կապված 1807 հանցանքի մասին, այդ թվում թմրանյութ վաճառելու 478 դեպքի մասին, որոնք կատարել է 77 անդամ ունեցող 22 հանցավոր խմբավորում: «Դա հանգեցրել է ավելի քան 1250 դատավճռի: Դատապարտյալներից 1115-ը գործազուրկ է եղել և ոչ մի տեղ չի սովորում»,-ասվում է Պետդեպի ղեկույցում, հայտնում է Armenia Today-ը:

Ըստ փաստաթղթի, ադրբեջանական ԶԼՄ-ները 2015-ի սկզբին հայտնել են մարիխուանայի 2 մեծ խմբաքանակի առգրավման մասին: «Ինչպես ասվել է պաշտոնապես, թմրանյութերի օգտագործումն ու աճեցումը մեծ չափերի չի հասնում երկրում, սակայն Ադրբեջանի կառավարությունը կարող է թերագնահատել խնդրի ծավալները: Կառավարության ֆինանսավորվող ծրագրերը թմրանյութերի չարաշահման դեմ բավարար չեն, Ադրբեջանի նարկոլոգիական կենտրոնները միայն կշահեն աջակցությունից»,-ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---