Քուրդ քաղաքական գործիչ. Թուրք ուժայինները 137 քուրդ են սպանել Ջիզրեում 5 մարտի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները 137 քուրդ են սպանել քրդաբնակ Ջիզրեում նախորդ շաբաթվա ընթացքում` քրդերի դեմ հատուկ գործողության ժամանակ: Այդ մասին հայտարարել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) նախագահ Մեհմեդ Յուքսելը: Ըստ նրա, թուրք ուժայինները մարդկանց ողջ-ողջ այրել են և ոչնչացրել նրանց տները, որպեսզի նույնիսկ վերադառնալու տեղ չունենան: «Նրանք ինչ-որ հատուկ տեսակի ռումբեր են օգտագործում, որոնք այրում են այն ամենը, ինչ կա շենքում»,- ասել է Յուքսելը: Ըստ նրա, իրեն մշտապես սպառնում են` ԶԼՄ-ներին այդ փաստերը ներկայացնելու համար: «Ես սպառնալիքներով նամակներ եմ ստանում, որ ինձ կսպանեն»,- ասել է Յուքսելը` հավելելով, որ չի վախենում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Sputnik-ին հղումով: «Ջիզրեում 137 մարդ են սպանել, այդ թվում՝ երիտասարդ լրագրող Ռոհատ Ակտասին, որը քրդական թերթում էր աշխատում»,- ասել է Յուքսելը: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200.000 մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով: Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը(ԺԴԿ) ձախակողմյան քաղաքական ուժ է, որն ակտիվ պայքար է մղում քուրդ բնակչության իրավունքների համար: Կուսակցությունը հաղթահարել է 10-տոկոսանոց արգելքը 2015-ի խորհրդարանական ընտրություններում և 80 տեղ ունի օրենսդիր մարմնում: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ |