Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Անկարան ցանկանում է բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ25 հունվարի 2007 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է բարեկամական հարաբերություններ հաստատել հարեւան Հայաստանի հետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը` հավելելով, որ դա անհնար է առանց երկու կողմերի լիարժեք համագործակցության: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նշանակությանը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Թուրքիան ձգտում է վստահության եւ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ»: «Թուրքիան թշնամական տրամադրվածություն չունի որեւէ հարեւան երկրի հանդեպ, սակայն բարեկամական հարաբերությունների հաստատումը հնարավոր է միայն փոխադարձ քայլերի դեպքում: Հայաստանը պետք է վերանայի Թուրքիայի վերաբերյալ իր մտքերն ու զգացմունքները»,-հավելել է Ա.Գյուլը: Նրա խոսքերով, ողբերգությունը միավորեց հայերին եւ թուրքերին, եւ Հայաստանի կառավարության ու հայկական սփյուռքի ներկայացուցիչները հրավեր էին ստացել մասնակցելու Դինքի հուղարկավորությանը: «Նրանք եկան եւ տեսան, որ Թուրքիան թշնամական զգացմունքներ չի տածում որեւէ մեկի հանդեպ»,-հայտարարել է Գյուլը: Նրա խոսքերով, հարաբերությունների նորմալացման համար Հայաստանը «պետք է հրաժարվի իր անարդար պահանջներից` Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից», հաղորդում է Turkish Daily News-ը: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել |