Ուկրաինայում ամեն չորրորդ հարցվածը Ստալինին մեծ առաջնորդ է համարում (Հարցում) 5 մարտի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Իոսիֆ Ստալինի մահվան օրվանն ընդառաջ, Սոցիոլոգիայի կիևյան միջազգային համալսարանը հետազոտություն է հրապարակել՝ պարզելու ԽՍՀՄ նախկին ղեկավարին վերաբերմունքն Ուկրաինայում: Ընդհանուր առմամբ, հարցվածների մոտ 70%-ը համարում է Ստալինին «դաժան և անմարդկային բռնապետ»: Սակայն ամեն չորրորդ ուկրաինացին՝ 23%-ը, համարում է նրան մեծ առաջնարդ: Նման վերաբերմունքը գերակշռում է երկրի արևելքում (41%), այնինչ արևմուտքում նման կարծիքի է ընդամենը 11% -ը, հայտնում է ТСН-ը: Ատելություն է զգում Ստալինի հանդեպ երկրի արևելքում հարցվածների 4%-ը, արևմուտքում հարցվածների 38%-ը: Մինչև 50 տարեկանների ընդամենը 8%-ը կցանկանար ունենալ Ստալինի նման առաջնորդ: Իոսիֆ Ստալինը ղեկավարել է ԽՍՀՄ-ն 1927-1953 թվականներին: Նրա ղեկավարման ժամանակաշրջանում տեղի ունեցավ Հայրենական պատերազմը, գյուղի կոլեկտիվիզացիան, ու արդյունաբերության ինդուստրիալիզացիան, ինչպես նաև մի շարք ժողովուրդների հետապնդում և մասսայական բռնաճնշումներ և աքսոր: Ստալինի դերի մասին վեճերը չեն ավարտվում իր մահվանից ի վեր. Ըստ ՌԴ-ում անցկացված հարցումների, ռուսաստանցիների 40%-ը համարում է, որ Ստալինի օրոք դրական երևույթները գերակշռում էին բացասականներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը |