The Washington Post. ԿՀՎ-ն և թուրքական հետախուզությունը գաղտնի համակարգող կենտրոն են ստեղծել Սիրիայի սահմանին 7 մարտի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և թուրքական Ազգային հետախուզական կազմակերպությունը (ԱՀԿ) ստեղծել են գաղտնի համակարգող կենտրոն Սիրիայի հետ սահմանին: Այդ մասին ասվում է The Washington Post թերթի կայքում հրապարակված հոդածաում: «Թուրքիան խորացնում է գործակցությունը ԿՀՎ և ԱՄՆ այլ հետախուզական ծառայությունների հետ»,-գրում է պարբերականը: ԿՀՎ-ն և ԱԶԿ-ն ապահովում են գաղտնի համակարգող կենտրոնի աշխատանքը, որը գտնվում է սիրիական սահմանից ոչ հեռու»: Ինչպես նշում են ԱՄՆ հետախուզական ընկերակցության անդամները, հատուկ ծառայություններն օգտագործում են այդ կենտրոնը բացահայտելու համար պոտենցիալ ահաբեկիչներին Մերձավոր Արևելքից փախստականների շրջանում: Սակայն, ինչպես գրում է պարբերականը, «ԿՀՎ և ԱՀԿ գործընկերությունը դրանով չի սահմանափակվում»: «ԿՀՎ-ն իր դրոններն է ուղարկում Սիրիայի օդային տարածք թուրքական Ինջիրլիկ բազայից»,-փոխանցում է The Washington Post-ը զրուցակցի խոսքերը: Ըստ թերթի տվյալների, ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը բազմիցս է այցելել Անկարա, այդ թվում ընթացիկ տարվա հունվարին` մասնակցելու համար հակաահաբեկչական գործողությունների քննարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, որ ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները ռազմական ոլորտում «շատ ամուր» են մնում, չնայած լարվածությանը Սիրիայի շուրջ իրավիճակի հարցում: Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել այն պատճառով, որ ԱՄՆ-ն սատարում է քրդերին Սիրիայի հյուսիսում, քանի որ վստահ է, որ նրանք պայքարում են ԻՊ դեմ: Միևնույն ժամանակ Թուրքիան հրետակոծում է սիրիացի քրդերի դիրքերը` նրանց ահաբեկիչներ համարելով: Ընդ որում Վաշինգտոնում հայտարարում են, որ Թուրքիան «շարունակում է կարևոր գործընկեր մնալ ՆԱՏՕ-ի համար», սակայն, կոչ են անում դադարեցնել հրետակոծել այն կազմավորումներին, որոնք պայքարում են ԻՊ դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |