ԱՄՆ-ն երկրորդ ավիաբազան է հիմնում Սիրիայում

ԱՄՆ-ն երկրորդ ավիաբազան է հիմնում Սիրիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գործնականում ավարտել է առաջին ավիաբազայի շինարարությունը քրդերի կողմից վերահսկվող շրջանում` Սիրիայի հյուսիսում Ռամիլան քաղաքում: Միաժամանակ կրկնակի նշանակության երկրորդ բազան է ստեղծվում Քոբանի քաղաքի մոտ` թուրքական սահմանից ոչ հեռու:

Ինչպես հայտնում է «Վեդոմոստին» քրդական լրատվական BasNews գործակալության վրա հղումով, ավիաբազան օգտագործվելու է ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ նպատակներով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ-ն ավիացիոն ռազմակայան է կառուցում Էլ Հասակե գավառում` Ռամիլան քաղաքի գյուղատնտեսական օդանավակայանի տարածքում: Ռազմակայանի տարածքում վայրէջք կկատարեն ամերիկյան ուղղաթիռներ ու բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք ու զինամթերք են առաքում քրդերին: Շրջանը, որտեղ գտնվում է ռազմակայանը, սիրիացի քրդերի վերահսկողության տակ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հսկողություն են հաստատել Սիրիայում որևէ օդանավակայանում: Նա նշել է, որ Սիրիայում խմբավորման հզորությունը փոքր է մնում:

Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---