Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարից քար է նվիրել Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն 9 մարտի 2016 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանսիսկոսը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկէ տաճարին նվիրել է խորհրդանշական մի քար՝ վերցված Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի պատից՝ ի նշան միության և հաղորդության: Ինչպես հայտնում է Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանը, քարը Պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի Պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անջելո Քոմաստրին՝ հատուկ նամակի հետ միասին: 2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած մեջ 2000 թվականին՝ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի կողմից: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին Անարատ Հղության տոնին: Նշվում է նաև, որ այս քարը նվիրվում է «որպես նշան սերտ հաղորդության Սրբազան Քահանայապետի հետ, որը հաջորդն է Պետրոս առաքյալի և որպես մասնակցություն հոգևոր շնորհների հոբելյանական տարվա»: Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցին օծվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին: Գյումրիում Հայ կաթողիկե աթոռոնիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել և առաջին քայլերն իրականացրել է Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ Գ.Տ. Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյանը: Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արքեպիսկոպոս Կարաքեհեէյան: Շինարարական աշխատանքները սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի օրոք 2010-ից՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ: Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցին օծվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին: Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011-ից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում է Սրբոց նահատակաց անվանումը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը |