ՀԲ-ն ՀՆԱ 2,5% աճ է կանխատեսում Հայաստանում. Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 5 տարում 9 մարտի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - 2015-ին ՀՆԱ աճը Հայաստանում նվազել է մինչև 3% և, ըստ կանխատեսումների, կմնա 2,5 % մակարդակում 2016-ին, որն ամենացածր ցուցանիշն է Հայաստանի համար վերջին 5 տարում: Այս մասին ասվում է Հայաստանի վերաբերյալ Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամսյա տեղեկագրում, հայտնում է Massispost-ը: Հրապարակման մեջ ասվում է, որ ՀՆԱ աճի տեմպերը Հայաստանում 2015-ին դանդաղել են` նվազելով մինչև 3% Ռուսաստանում տնտեսական ցուցանիշների վատթարացման պատճառով: «Չնայած ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալների կրճատմանը և ՌԴ-ից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալների նվազմանը` տնտեսական աճի ցուցանիշը 2015-ին սպասվածից ավելին էր, ինչը պայմանավորված է այնպիսի միանվագ գործոնով, ինչպիսին է բերքառատ գյուղատնտեսական տարին: Կանխատեսվում է, որ 2016-ին տնտեսական աճը Հայաստանում դանդաղ կլինի` 2,5%, ինչը նույնպես պայմանավորված է Ռուսաստսանի տնտեսական վիճակով»,-ասվում է ՀԲ տեղեկագրում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Մինչդեռ, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է 2016-ի տնտեսական աճը 1,5-2,6% մակարդակում` գործընկեր երկրներում տնտեսության թույլ արտահայտված վերականգնման ֆոնին: 2015-ի դեկտեմբերին Համաշխարհային բանկը ՀՀ տնտեսական աճը կանխատեսել էր 2,2%: Ըստ ՎԶԵԲ-ի կանխատեսման, ՀՀ տնտեսության աճը կկազմի 2,2%, Fitch-ը կանխատեսում է մինչև 2% աճ: 2016-ի պետական բյուջեն ձևավորվել է` հիմք ընդունելով ՀՆԱ աճի 2,2% ցուցանիշը: ՀՀ տնտեսական աճը 2015-ի ընթացքում կազմել է 3%՝ պետբյուջեում ամրագրված 4.1%-ի փոխարեն: Ըստ ՀՀ ԱՎԾ նախնական տվյալների՝ ՀՆԱ-ի ծավալը 2015-ին կազմել է 50 մլրդ 47 մլն դրամ: 2014-ին ՀՆԱ-ի ծավալը կազմել է մոտ 48 մլրդ 431 մլն դրամ: Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2015-ին նախատեսված էր 4,1% չափով, գնաճը` 4% (±1,5%): 2016-ի պետբյուջեում ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2,2%: 2015-ին տնտեսական աճը հիմնականում ապահովել են գյուղատնտեսության և անտառտնտեսության, ձկնորսության 11,4% աճը, ինչպես նաև արդյունաբերության, այդ թվում, էներգետիկայի աճը 6,3%: Գնաճը ՀՀ-ում 12 ամսում կազմել է 3,7%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |