9 մարտի 2016 - 11:30 AMT
Վրաստանում աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելումը հետաձգվել է մինչև 2017-ը

Վրաստանում աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը հետաձգվել է մինչև 2017-ի հունվար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին։

Համապատասխան օրինագիծը խորհրդարանին ներկայացվել է 2015-ի դեկտեմբերի վերջին։ Այն նախատեսում էր աջ ղեկով ավտոմեքենաների գրանցումն արգելել արդեն 2016-ի մարտի 1-ից, հայտնում է Sputnik Georgia-ն։

Աջ ղեկով մեքենաների գրանցման արգելք սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Պատճառն այդպիսի մեքենաների քանակի կրիտիկական ավելացումն է, ինչը որոշակի դժվարություններ է առաջ բերում, քանի որ Վրաստանում երթևեկությունը, ինչպես և Հայաստանում, ձախակողմյա է: