9 մարտի 2016 - 13:52 AMT
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը բիզնես-դասընթացներ է անցկացնում ՓՄՁ ղեկավարների համար

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես-դասընթացներ:

Դասընթացները վերաբերում էին բիզնեսի կառավարման օպտիմալացմանը և գործնական մարքեթինգին:

2016-ի առաջին բիզնես-դասընթացի բացմանը ներկա էր ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը կոչված է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների արդյունավետ կառավարման օժանդակմանը: Մասնակիցների տարեցտարի աճող թիվը և ստացվող դրական արձագանքների ավելացումը թույլ են տալիս պնդել, որ ծրագիրը արդյունավետ է, և բանկը հետամուտ է լինելու դրա զարգացմանն ու շարունակական իրականացմանը»:

Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ: 2015-ից դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից հաջորդ դասընթացները կիրականացվեն 2016-ի մայիսի 24-ից 27-ը:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ: