25 հունվարի 2007 - 18:37 AMT
Հայաստանը չի անհանգստանում Ադրբեջանի ակտիվ սպառազինումից
Հայաստանը չի անհանգստանում, որ Ադրբեջանը ակտիվորեն սպառազինվում է: Այդ մասին Երեւանում հայտարարել է լրագրողներին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը պարտավոր է հավատարիմ մնալ Հասարակ սպառազինման համաձայնագրի քվոտաներին:

«Ադրբեջանն ինքն է որոշում` ինչ սպառազինում է նա ցանկանում ունենալ: Կարեւորը նրանում է, որ այդ սպառազինումը պետք է լինի քվոտաների շրջանակներում: Ինչ վերաբերում է ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծի իրավիճակին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի վրա, այնտեղ համեմատաբար հանգիստ է: Էական լարվածություն չկա»,- ընդգծել է Հարությունյանը: