26 հունվարի 2007 - 13:32 AMT
Հայաստանի նախագահը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակն, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել կարգավորման հեռանկարների շուրջ: