«Թուրք վրիժառուների ջոկատը» պատրաստվում էր պայթեցնել Թուրքիայի խորհրդարանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի մուտքի մոտ թողնված պայթուցիկը` պայուսակով ռումբը վնասազերծվել է ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է Cihan News Agensy-ն, պայուսակի մասին, որտեղ գտնվում էր ժամացույցի մեխանիզմով ռումբը, ոստիկանությանը տեղեկացրել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի անվտանգության ծառայությունը: Փորձագետները վնասազերծել են պայթուցիչը, իսկ ոստիկանությունը պայուսակում գտել է մի գրություն, որտեղ գրված էր «Թուրք վրիժառուների ջոկատ»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---