26 հունվարի 2007 - 14:42 AMT
ԵՄ եւ ԵԱՀԿ «Եռյակը» ակտիվորեն կհամագործակցեն Կովկասում հակամարտությունների լուծման գործում
Եվրամիության եւ ԵԱՀԿ «Եռյակի» ներկայացուցիչներն այսօր կայացած համատեղ նիստում պայմանավորվել են «ավելի ակտիվորեն համագործակցել» Հարավային Կովկասում եւ Մերձդնեստրում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: «Հիմնական նպատակն այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումն է, որը ճանապարհ կհարթի ժողովրդավարական եւ տնտեսական համագործակցության համար»,-ասվում է ԵՄ-ում Գերմանիայի նախագահության վեբ-կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: ԵՄ «Եռյակը» ներկայացնում էին Եվրոպայի հարցերով Գերմանիայի պետնախարար Գյունտեր Գլոսերը, արտաքին քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան եւ Պորտուգալիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղար Մանուել Լոբո Անտունեսը, ԵԱՀԿ` Իսպանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: