26 հունվարի 2007 - 17:03 AMT
Եվրոպական դատարանը կդիտարկի Հրանտ Դինքի հայցը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննարկման է ընդունել Ստամբուլում հունվարի 19-ին սպանված «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հայցը, որը նա հղել էր այն բանից հետո, երբ նրան դատապարտել էին 6 ամսվա ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հիման վրա` «թուրք ազգին անպատվելու համար»: Այդ մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները, նշելով, որ հայցվորի մահից հետո Եվրոպական դատարանը դիմել է նրա ընտանիքին, որը պետք է որոշում ընդունի հայցի հետագա դիտարկման վերաբերյալ:

Եվրոպական դատարանը հայտնել է, որ Հրանտ Դինքի հայցում, մասնավորապես, նշվում է Մարդու ազատությունների եւ իրավունքների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիայի չորս հոդվածների խախտման մասին, հաղորդում է Regnum-ը: