Հայկական 5 ստարտափ կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք ՏՏ համաժողովին

Հայկական 5 ստարտափ կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք ՏՏ համաժողովին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը, ՀՀ կառավարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Ձեռնարկատիրության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED) հետ համատեղ կազմակերպում են Հայաստան-ԱՄՆ ՏՏ աքսելերացիայի ծրագիր` էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում:

Ծրագիրը հրավիրում է սկսնակ և նոր լուծումներ առաջարկող ընկերություններին մասնակցել զարգացման ծրագրին, որը ներառում է նաև թրեյնինգներ Հայաստանում և ԱՄՆ-ում:

Ծրագրի երևանյան մասի ավարտից հետո 5 սկսնակ ընկերություն հնարավորություն կստանա մասնակցելու Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված Armenia IT Start-Up համաժողովին, որը տեղի կունենա հունիսին Սիլիկոնյան հովտում: Ընկերությունները կկարողանան իրենց պրոդուկտը ներկայացնել պոտենցիալ հաճախորդներին, գործընկերներին և ներդրողներին:

Մասնակիցներին նաև հասանելի կդառնա CEED գլոբալ ցանցը, որը ներառում է գործարարների և ներդրողների ամբողջ աշխարհից:

Սիլիկոնյան հովիտը ամենամեծ ու նշանակալի տեխնոլոգիական կլաստերն է աշխարհում: Սիլիկոնյան հովտում են գտնվում Facebook, Google, Amazon, Apple և աշխարհի հարյուրավոր այլ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնակայանները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---