13 նոյեմբերի 2002 - 22:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆԿԱՐԱՆ ԿՓՈԽԻ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Թուրքիայում իշխանության գլուխ իսլամական ուժերի անցնելուց հետո հազիվ թե ինչ-որ բան փոխվի Հայաստանի նկատմամբ այդ երկրի արտաքին քաղաքականությունում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայում իշխանության գլուխ այս կամ այն կուսակցության անցնելուց հետո հայ-թուրքական հարաբերություններում արմատական բեկում չի լինի: