26 հունվարի 2007 - 17:51 AMT
The Financial Times. Թուրքիան չի մտնի ԵՄ մինչեւ չճանաչի հայերի ոչնչացման փաստը
Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը անհասանելի է, քանի դեռ Անկարան հրաժարվում է ճանաչել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ոչնչացման փաստը, գրում է The Financial Times-ը: «Մահ Ստամբուլում» հոդվածում նշվում է, որ այն երկիրը, որտեղ պատիժ է գործում «թուրքական ինքնագիտակցությանն անպատվելու համար» (Թուրքիայi ՔՕ 301-րդ հոդված), չի կարող համապատասխանել ԵՄ անդամակցության չափանիշներին: Պաշտոնական Բրյուսելը հայտարարում է, որ չնայած բարեփոխումներին, Անկարան չի ապահովել խոսքի ազատությունն ու բանակի նկատմամբ վերահսկողությունը:

Թերթը հատուկ նշում է, որ 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել են գրականության ասպարեզում Նոբելյան մրացնակակիր Օրհան Փամուկը եւ հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն արձագանքեց Հրանտ Դինքի սպանությանը եւ քայլեր ձեռնարկեց հայերի հետ հաշտվելու: Ավելին անիրական է սպասել Թուրքիայում ընտրությունների նախաշեմին: Թուրքիան պետք է ցուցադրի իր հավատարմությունը եվրոպական արժեքներին, վերացնելով 301-րդ հոդվածը, որը ոչ միայն սրում է ծայրահեղության դրսեւորումները, այլեւ սպանության ինքնատիպ դրդիչ է: Ընտրություններից հետո Հայաստանն ու Թուրքիան պետք է պատմության հետ հաշտվելու փոխադարձ քայլեր ձեռնարկեն, գրում է The Financial Times-ը: