Ադրբեջանից բռնագաղթածները ՀՀ-ում կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած տարածքները10 մարտի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը մարտի 10-ի նիստում ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Հիմնավորման մեջ ասված է, որ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով: 1988-1992-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին ՀՀ օրենքն ընդունվել է դեռ 2002-ին: Այն կարգավորում է 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար Հայաստանի հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով ՀՀ տարածքում կառուցվածբնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները սեփականությանիրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |