10  10.03.16 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Պուտին. Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հաջող են, սակայն «օբյեկտիվ դժվարություններ» էլ կան

Պուտին. Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հաջող են, սակայն «օբյեկտիվ դժվարություններ» էլ կան

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրին:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հաջող են զագրանում: «Իհարկե, կան նաև օբյեկտիվ բնույթ կրող դժվարություններ: Ես ի նկատի ունեմ նախևառաջ մեր տնտեսական փոխհարաբերությունները, սակայն այստեղ էլ, մենք հասկանում ենք, որ կարող ենք, ընդհանուր առմամբ, բավարարված լինենք նրանով, ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունները», - նշել է ՌԴ նախագահը:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Պուտինին նախորդ հանդիպումների ընթացքում ձեռքբերած համաձայնությունների իրագործման համար: «Թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում», - նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը անհանգստացած է ՀԱՊԿ սահմանամերձ տարածաշրջանում իրավիճակով: «Կրկին հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք ՌԴ դիրքորոշումը սիրիական հարցի շուրջ: Եվ, իհարկե, ողջունում ենք ԱՄՆ հետ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը. Դա կարող է հարցի քաղաքական լուծման բանալին դառնալ», - նշել է նա:

ՌԴ և ՀՀ նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության, եվրասիական ինտեգրման, ռուս-հայկական հարաբերությունների շրջանակներում այլ կարևոր հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---