Մարտի 11-ից դատապարտյալներին հնարավոր կլինի ծանրոցներ ուղարկել առցանց11 մարտի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով մարտի 11-ից մեկնարկելու է կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն: Այսուհետ շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից: Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով www.ced.am կայքէջ: Առցանց խանութի ծառայությունները սկզբնական շրջանում կգործեն միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար: Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը։ Ներկայումս դրանք հիմնականում ընդունվում են քաղաքացիների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերելու միջոցով, ինչն ավելորդ դժվարություններ է առաջացնում։ Դատապարտյալներին և կալանավորված անձանց ծանրոցներ, փաթեթներ հանձնելու արդյունավետ միջոց է համացանցի միջոցով պատվերներ կատարելը։ Միջազգային փորձը վկայում է, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց համար առցանց եղանակով կարող են ձեռք բերվել միայն այն սննդամթերքը, առարկաները կամ իրերը, որոնք արգելված չեն: Հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014 –ի ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1.113 կալանավորված անձ: 2014-ին քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային խնդիրների լուծման նպատակով իրականացվել են ՔԿ-ների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար համապատասխան աշխատանքներ: ՔԿ-ներում համապատասխան աշխատանքներ են տարվել նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է առցանց էլեկտրոնային հանձնուքի համակարգը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, դատապարտյալ-ՔԿ ծառայող շփումը: Նվազագույնի կհասցվի նաև արգելված իրերը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու հնարավորությունը: Ինչպես նաև ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության շրջանակում կիրառվելու է կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ հսկողության այլընտրանքային միջոցներից էլեկտրոնային մոնիտորինգը, որը ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների միջոցով անձի տեղաշարժի հսկողությունն է: Այդ ընթացքում պետք է պարզվի, թե Հայաստանի դեպքում էլեկտրոնային մոնիտորինգի որ եղանակն է ավելի նպատակահարմար և կիրառելի: Կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի կանխարգելման շարունակական ծրագրեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |