26 հունվարի 2007 - 18:44 AMT
ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները մեկ նպատակ ունեն. աշխատել ի բարորություն Հայաստանի
ԱՄՆ-ում ակտիվորեն աշխատում են երկու խոշոր հայկական լոբբիստական կազմակերպություններ` Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Երկու կազմակերպությունները աշխատանքի տարբեր միջոցներ եւ մոտեցումներ ունեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Սակայն մենք ընդհանուր նպատակ ունենք. մենք աշխատում ենք ի բարորություն Հայաստանի եւ փորձում ենք համահայկական հարցերի լուծման գործին կցել որքան հնարավոր է շատ ամերիկացի քաղաքական գործիչների: Շուտով Կոնգրեսում կսկսվի Հայաստանի Աջակցության խմբի նոր ստորագրահավաք: Նոյեմբերի ընտրություններից հետո Խմբի որոշ անդամներ չեն վերընտրվել, նոր կոնգրեսականներ են ընտրվել եւ մեր ընդհանուր նպատակը մեր կողմ որքան հնարավոր է շատ օրենսդիր գրավելն է»,- ընդգծել է Վարդանյանը: