26 հունվարի 2007 - 19:50 AMT
Դինքի սպանությունը. Տրաբզոնի նահանգապետը եւ անվտանգության վարչության պետը զրկվել են իրենց պաշտոններից
Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության արդյունքում ուրբաթ օրը պաշտոնանկ են արվել սեւծովյան Տրաբզոն գավառի նահանգապետը եւ անվտանգության վարչության պետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանեցին հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Սպանության գործով մեղադրանք է ներկայացվել 6 կասկածյալների, որոնցից մեկը` 17-ամյա Օգյուն Սամաստը Տրաբզոնից խոստովանել է, որ սպանություն է կատարել: Մեկ այլ մեղադրյալ` Յասին Հայալը, որ խոստովանել է թե հրահրել է սպանությունը, ավելի վաղ նախապատրաստում է անցել Ադրբեջանի չեչեն գրոհայինների ճամբարում եւ գլխավորում է Տրաբզոնի ազգայնական խմբավորումը, որի կազմում դեռահասներ են: