Պեսկով. ԼՂ հարցը ՀՀ-ի կամ Ադրբեջանի փոխարեն լուծել չենք կարող11 մարտի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները։ Այս մասին մարտի 11-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա շեշտել է, որ ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հակամարտությունը լուծել Հայաստանի կամ Ադրբեջանի փոխարեն: «Դա միանգամյա ջանք չէ, այլ հետևողական գիծ, որն առկա է միջազգային ձևաչափերում։ Եվ լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակից՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանքը։ Սակայն կոնկրետ որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են անել միայն այդ հակամարտության մասնակիցները»,-ասել է Պեսկովը, գրում է Tert.am-ը: Մարտի 10-ին ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրին: Նախագահները քննարկել են այդ թվում ղարաբաղյան հակամարտության, եվրասիական ինտեգրման, ռուս-հայկական հարաբերությունների շրջանակներում կարևոր հարցեր: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |