«Փոքր կենտրոնն» առաջարկում են առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող տարածք11 մարտի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ մարտի 11-ին քննարկել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Սարգսյանի խոսքով՝ օրենքների նախագծերով մասնավորապես առաջարկվում է «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության գոտու սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը հաստատելու է կառավարությունը: Քաղաքաշինության նախարարի դիտարկմամբ՝ փաթեթով ակնկալվում է քաղաքի ճարտարապետական կերպարի միասնականության և գեղագիտական բարձր որակի ապահովումը: Նարեկ Սարգսյանն անդրադարձել է նաև փաթեթով կարգավորվող «Փոքր կենտրոնի» կառուցապատման պայմանների իրավական կարգավորմանը, կառուցապատման ենթագոտիներին, ճարտարապետաշինարարական նախագծերին, կառուցապատման խտության կարգավորմանը և այլ հարցերի: Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն և կընդգրկվի միայն Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում, քանի որ, ըստ հանձնաժողովի անդամների, փաթեթում կան խնդրահարույց դրույթներ, որոնք անհրաժեշտ է մեկ անգամ ևս քննարկել: «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է, նախարարության ներկայացմամբ, իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման, գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |