Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի խնամակալ է նշանակվել նրա մայրը12 մարտի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը որոշել է դեմենցիա հիվանդությամբ տառապող Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի խնամակալ նշանակել նրա մորը, որի պատճառով կրկին ի հայտ են եկել պատրիարքի հնարավոր հետնորդի մասին վաղեմի վեճերը, հայտնում է Daily Sabah-ը: Քանի դեռ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը գործող փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորությամբ պնդում է, որ Մութաֆյանը մնա առաջնորդ, հայ համայնքի որոշ ականավոր դեմքեր բազմիցս հայտարարել են նոր պատրիարքի ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին: Կոստանդնուպոլսի գործող պատրիարք Մեսրոբ Մութաֆյանն անգործունակ է 2008 թ. ի վեր, երբ նրա մոտ ախտորոշվեց դեմենցիա: Հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ հայց էին ներկայացրել պատրիարքի համար հոգաբարձու նշանակելու պահանջով: Մինչդեռ հայ համայնքի հայտնի գործիչ Թաթևոս Բեբեկը, որը հայցվորներից մեկն է, պնդում էր, որ դատարանը որոշում կայացնի նոր պատրիարք ընտրելու մասին, եթե դատարանը պատրիարքին պաշտոնապես անգործունակ ճանաչի: Մարտի 9-ին Ստամբուլի դատարանը պատրիարքի 78-ամյա մորը` Մարի Մութաֆյանին, նրա խնամակալ նշանակեց: Նա իրավունք կունենա ներկայացնելու որդու շահերը դատարանում: Աթեշյանը, որը նախկինում խոստացել էր, որ ընտրություններն անցկացվելու են 2014-ին, թեև եպիսկոպոսներն այդպես էլ փոխհամաձայնության չեկան այդ հարցում, ձգտում էր նրան, որ դատարանը մերժի հայցը: Նա կարող է բողոքարկել դատարանի որոշումը: Ըստ թուրքական օրենքների, երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ստեղծված իրավիճակում Աթեշյանը փաստացի պատրիարքի փոխանորդն է, սակայն նման պաշտոն եկեղեցական հիերարխիայում չկա: Նման վիճակը բազում խնդիրներ է առաջացնում: Համայնքի հայտնի անդամները դիմել էին Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրությունը, սակայն նրանց մերժեցին՝ պատճառաբանելով, որ պատրիարքը ողջ է, և նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն նրա մահից հետո: Համայնքում բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե պետք է նոր պատրիարքի ընտրել, թե Մութաֆյանը կշարունակի պատրիարք մնալ եկեղեցու ու համայնքի նորընտիր ղեկավարի հետ միաժամանակ: Մեսրոբ Մութաֆյանը՝ Կոստանդնուպոլսի 84-րդ պատրիարքն է, ղեկավարում է համայնք ու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը 1998 թվականից, Գարեգին Երկրորդ Ղազանչյանի մահից հետո: 2008-ից, երբ ի հայտ եկավ Մութաֆյանի հիվանդությունը, ղեկավարությունը փաստացի անցավ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Աթեշյանի օգտին քվեարկեց պատրիարքարանի կրոնական խորհրդի (Սինոդի) 26 անդամներից 25-ը: Ստամբուլի հայ համայնքը հասնում է 60 հազարի: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |