Քաղաքապետ. Գովազդային վահանակները պետք է տեղադրվեն սահմանված վայրում, ոչ թե որտեղ պատահի12 մարտի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա են եղել աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, առևտրի և սպասարկումների վարչությունների բոլոր աշխատակիցները, ինչպես նաև ոլորտների պատասխանատուները: Խորհրդակցության շրջանակում ներկայացվել է վարչությունների կատարած աշխատանքների 2015-ի հաշվետվությունը: Անդրադառնալով արտաքին ձևավորման և գովազդի վարչության գործառույթներին՝ քաղաքապետը նշել է. «Մենք պետք է նախ և առաջ ներկայացնենք ոլորտում կատարվող աշխատանքը, իրականացվող ծրագրերի մասին հաշվետու լինենք մեր համաքաղաքացիներին ու պարբերաբար ներկայացնենք արձանագրված թերացումները: Վարչությունն այս ուղղությամբ շատ անելիք ունի, և ակնկալում եմ, որ այսուհետ կլինեք ավելի նախաձեռնող»: Անդրադառնալով ոլորտում գրանցած ձեռքբերումներին՝ քաղաքապետը հատկանշել է մայրաքաղաքի կենտրոնում խոշոր գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացն ու մասնավորի հետ ակտիվ գործակցությունը: «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն խնդրին, որ երբեմն առաջանում է մեր բնակիչների համար արտաքին գովազդի տարբեր վահանակների պատճառով: Մոտեցումն այստեղ հստակ է. գովազդի տեղադրման թույլտվություն ունենալը չի նշանակում, թե որտեղ ուզեն և ինչպես ուզեն, կարող են տեղադրել իրենց վահանակները: Ինչպես քաղաքապետարանի վարչությունը, այնպես էլ 12 վարչական շրջանի գովազդի բաժիններն այստեղ անելիք ունեն: Հետևեք, որ գովազդային վահանակները տեղադրվեն սահմանված վայրերում, ոչ թե որտեղ պատահի»,- ընդգծել է Մարգարյանը: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գործառույթների հետ կապված ևս քաղաքապետը որոշ դիտարկումներ է ներկայացրել: «Առևտրի ոլորտում մի շարք ուղղություններով վարչությունն ունի շարունակական անելիքներ. առաջին հերթին պետք է հետևողական հսկողություն իրականացվի բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ, ընդ որում, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, բացատրական աշխատանքներ տարեք բնակիչների հետ և ուղղորդեք նրանց դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ: 2016-ին ակնկալում եմ թե՛ ձեր և թե՛ վարչական շրջանների առևտրի բաժինների սրտացավ ու հետևողական աշխատանքը»,- ասել է քաղաքապետը: Քաղաքապետն անդրադարձել է նաև գիշերային աղմուկի դեմ տարվող շարունակական պայքարին ու հանձնարարել է խախտում թույլ տվող օբյեկտների մասին բնակիչների կողմից ստացվող բողոք-դիմումների ուսումնասիրման և խնդրի լուծման հարցում լինել խիստ հետևողական: Բացի այդ, հանձնարարվել է նաև առևտրի վարչության այն գործառույթների շրջանակում, որոնց լիարժեք իրականացման հարցում կառաջանա անհրաժեշտություն, շարունակել ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ: Ամփոփելով ներկայացված հաշվետվությունները և դրական գնահատելով վարչությունների 2015-ին իրականացրած աշխատանքները՝ քաղաքապետը հորդորել է հետևողականորեն շարունակել նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը: 2016-ի փետրվարին արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը գույքագրել է մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները: Արդյունքում ապամոնտաժվել է թվով 16 գովազդային վահանակ, մյուսների մասով տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանք այլ վայրեր տեղափոխելու համար: 2013-ին քաղաքում ապամոտաժվել է օրենսդրության պահանջներին հակասող ավելի քան 300 գովազդային պաստառ: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը Պուտինը փակ աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՊՀ նիստից առաջ, նաև՝ ոչ պաշտոնական՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Երևանում երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է Նրան ներկայացվել է մեղադրանք |