Թուրքիայում Zaman թերթի նախկին խմբագրին ձերբակալելու թույլտվություն է տրվել12 մարտի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը ընդդիմադիր Zaman թերթի նախկին խմբագիր Էկրեմ Դումանլիին ձերբակալելու թույլտվություն է տվել: Խմբագրի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքներ են ներկայացվել, «ՏԱՍՍ»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Մարտի 5-ին Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտների օգնությամբ ցրել է Zaman-ին աջակցող ցույցը, որը հավաքվել էր խմբագրության առջև այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը որոշում կայացրեց արտաքին կառավարում սահմանել թերթի համար: Թերթը մեղադրվում է ԱՄՆ-ում բնակվող և Էրդողանի հակառակորդը համարվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի փողերը լվանալու մեջ: Թերթի անգլալեզու տարբերակի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշը, ում դեմ նույնպես գործ է հարուցված, հերքել է դատարանի կողմից Դումանլիի դեմ ներկայացված մեղադրանքները, դրանք որակելով, որպես «սխալների հավաքածու»: Վերջինս նշել է, որ նյութը, որի շուրջ ծավալվել են իրադարձությունները, գրվել է Թուրքիայի կառավարական օղակներում ծածկանունով հանդես եկող հայտնի ինֆորմատոր Փաութ Ավնիի հրապարակումների հիման վրա, որոնք նա արել է Twitter-ի իր միկրոբլոգում: Դումանլիի նկատմամբ մեղադրանքները ներկայացվել էին 2015-ի նոյեմբերին, համաձայն որոնց խմբագիրը, ղեկավարելով ահաբեկչական կազմակերպություն, նպատակ է ունեցել Թուրքիայում հեղաշրջում իրականացնել և տապալել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Համանման մեղադրանքներ Դումանլիի նկատմամբ առաջադրվել էին նաև 2014-ի դեկտեմբերին: Այդ անգամ էլ թուրքական իշխանությունները թերթի խմբագրին մեղադրում էին ընդդիմադիր գործիչ Ֆեթուլա Գյուլենի կողմից ղեկավարվող և Թուրքիայի ստվերային կառավարություն անվանումը ստացած շարժման անդամ լինելու մեջ: Ընդդիմադիր թերթի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների կողմից սկսված բռնաճնշումների արդյունքում թերթը դադարելու է հրատարակվել Թուրքիայում և ամենայն հավանականությամբ, կսկսի հրատարակվել Գերմանիայում: Այս մասին հայտարարել է թերթի գերմաներեն հրատարակության պատասխանատու խմբագիրը: Ընդդիմադիր թերթի դեմ սկսված բռնաճնշումների վերաբերյալ մարտի 11-ին իր մտահոգությունն էր հայտնել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբերգ Յագլանդը՝ նշելով, որ մամուլի իրավիճակը Թուրքիայում խորը անհանգստություն է առաջացնում և Zaman թերթի հետ տեղի ունեցածը ընդամենը օրինակների մեկն է: Ավելի վաղ Zaman թերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, նախագահի մանդատը ստանալուց ի վեր Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար պատկան մարմինները քաղաքացիների դեմ հարուցել են ավելի քան 1845 գործ: Բոլոր դեպքերում գործել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, որ սահմանում է մեկից մինչև չորս տարվա ազատազրկում: Zaman-ը բացվել է 1986-ին: Թուրքիայից բացի, այն տարածվում է նաև մի քանի խոշոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում և Գերմանիայում: Պարբերականը ամենաազդեցիկներից է Թուրքիայում: Ավելի վաղ Թուրքիայում փակվեցին Kanaltürk և Bugün TV հեռուստաալիքները, Bugün Gazetesi և Millet Gazetesi թերթերը, Kanaltürk Radyo ռադիոկայանը, որոնք վերահսկվում էին Գյուլենի կողմից: Կարդացեք նաև՝ Թուրքական Zaman-ի աշխատակիցը հայտնել է թերթի 30 տարվա արխիվի ոչնչացման մասին Ընդդիմադիր Zaman-ը գովաբանել է էրդողանին թերթի խմբագրությունը ցրելուց 1 օր անց Հղումներ թեմայով. Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը |